Տարածքի ենթավարձակալություն

Տարածքի ենթավարձակալություն

• Կազմակերպությունը գտնվում է Երևանի կենտրոնում` Տերյան 89 հասցեում (Երիտասարդական մետրոյից 3 րոպե հեռավորության վրա), 3-րդ և 4-րդ հարկերում (վերելակ չկա) ։
• Կա 6 նորարարական տեխնոլոգիաներով հագեցած սենյակներ (TBI -ինտերակտիվ գրատախտակ, պրոյեկտոր, բարձրախոս, Wi-Fi, օդորակիչ, ջեռուցում, գրասեղաններ և աթոռներ) նախատեսված մինչև 25 անձի համար և մեկ մեծ մեդիագրադարան։

Co-working սենյակները կարող եք վարձույթով ամրագրել ողջ օրվա կամ ամսվա համար։

Աշխատանքային օրերին տարածքը հասանելի է 10։00-19։00։

Գնացուցակը մեկ անձի դեպքում՝


1 ժամ՝ 20,000 AMD
2 ժամ՝ 30,000 AMD
3 ժամ՝ 36,000 AMD
Լրիվ օր՝ 60,000 AMD
Գրանցումներ՝ շաբաթ օրերն օգտվող՝ երկուշաբթիից մինչև շաբաթ — գինը քննարկելի է։

* Արժեքը ողջ սենյակը խմբի կամ անհատի կողմից օրավարձով վերցնելու դեպքում՝ ըստ պայմանավորվածության։


Մեդիագրադարան

Կարող եք վարձույթով վերցնել նաև մեր մեդիագրադարանը։ Գրադարանում առկա են սեղան-աթոռներ, բազկաթոռներ, օդափոխության և ջեռուցման համակարգեր, որակյալ լուսավորություն, դաշնամուր, պրոյեկտոր, էկրան, համակարգիչ, բեմ, բարձրախոս, որակյան դինամիկներով աուդիոհամակարգ և ինտերնետի հասանելիություն։
Հրաշալի միջավայր է մեկ կամ մի քանի օրյա մշակութային միջոցառումների՝ ֆիլմադիտումների, համերգների, գրական երեկոների, կլոր սեղան քննարկումների, շնորհանդեսների և այլնի համար։ Մեդիագրադարանի տարածքը նախատեսված է մինչև 60 անձի համար (57 ք/մ) ։ Վարձույթի գինը՝ ըստ պայմանավորվածության։

Մեզ հետ կապ կարող եք հաստատել զանգահարելով +374 010/043/044/093 596699 համարով (կա նաև Viber և WhatsApp) կամ գրելով info@alliancefr.am էլ.հասցեին։

0
Вам необходимо согласиться с нашей политикой, касающейся использования cookie-файлов, чтобы продолжить пользоваться этим веб-сайтом. Подробнее на странице Cookie Policy