Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ

Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ

Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը հիմնադրվել է 2003թ-ին: Այն մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություն է, որն առաջարկում է նաև մասնագիտական ​​վերապատրաստման դասընթացներ: Նրա հիմնական առաքելությունն է ֆրանսերեն լեզվի, ֆրանկոֆոն մշակույթների և մշակութային բազմազանության խթանումը:

Հայաստանի Ալիանս ֆրանսեզը բաց է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10-ից 19-ը, ընդմիջման ժամ՝ 14:00-15:00-ն:



Ալիանս Ֆրանսեզը միջազգայնորեն

Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը հանդիսանում է Ալիանս Ֆրանսեզ միջազգային ցանցի անդամ, որն այժմ ունի ավելի քան 832 կենտրոն 131 երկրներում և որն ամեն տարի ընդունում է ավելի քան 500.000 ուսանողների և աշխատանքով է ապահովում 7.600 դասավանդողների: 1884 թվականին ստեղծված Ալիանս Ֆրանսեզը ամենամեծ մշակութային, կրթական և լեզվական ցանցն է աշխարհում:



Ալիանս ֆրանսեզ հիմնադրամ

Այս հսկայական ցանցը ղեկավարում է Ալիանս ֆրանսեզ հիմնադրամը, որի առաքելություններն են.

- Ֆրանսերեն դասավանդել,
- Խթանել ֆրանսերենի ուսուցումը և ֆրանսիական մշակույթը,
- Տարածել ֆրանկոֆոն մշակույթները ամբողջ աշխարհում:

0
Вам необходимо согласиться с нашей политикой, касающейся использования cookie-файлов, чтобы продолжить пользоваться этим веб-сайтом. Подробнее на странице Cookie Policy