Մեր թիմը

Տնօրենի ուղերձը:

«Այս տարի Հայկական Ալիանս Ֆրանսեզը հպարտորեն նշում է իր գոծունեության՝ ֆրանսերենի ուսուցման և ֆրանկոֆոն մշակույթների տարածման հոբելյանական 20-րդ տարեդարձը։
Նրա ստեղծումը, 2003 թվականին, հիմնված է եղել ֆրանկոֆիլ ավանդույթների, Ֆրանսիայի և Հայաստանի միջև դարավոր բարեկամական հարաբերությունների գաղափարի վրա։ Այսօր մենք կարող ենք ասել, որ ունենք բազում նվաճումներ ֆրանկոֆոնիայի բնագավառում։ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է, ֆրանսերենը ավելի ու ավելի է ընդգրկվում երկրի կրթական համակարգում, հայ ֆրանկոֆոնների քանակը մասնագիտական ոլորտներում տարեց տարի ավելանում է: Եվ այս ամենի մեջ Ալիանս Ֆրանսեզը միշտ կարևոր դեր է խաղացել՝ մշտապես ներգրավված լինելով հավակնոտ նախագծերում:
Մաղթում եմ բոլորիս ` աշխատակազմին, վարչական խորհրդի անդամներին, սովորողներին, ֆրանկոֆոն լսարանին, երկար տարիների համագործակցություն և երջանիկ պահեր այս գեղեցիկ լեզվի շուրջ, որը մենք այդքան քնքշորեն սիրում ենք:
Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին՝ Ալիանս Ֆրանսեզ հիմնադրամին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը , ԿԳՄՍ նախարարությանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիային և բոլոր գործընկերներին՝ մեր ծրագրերին աջակցելու և մասնակցելու համար»։




Սյուզան Ղարամյան


Կրթական մաս,

Մանկավարժական թիմը կազմված է փորձառու և բարձր որակավորում ունեցող դասավանդողներից, ովքեր ունեն միջազգային DELF/DALF, TCF, TEF քննությունները քննող-ստուգողի կարգավիճակ։

Դասավանդողներ
Բաղդասարյան Մարիետա
Գրիգորյան Արմինե
Գրիգորյան Լիլիթ
Ղազարյան Լիլիա
Մելքոնյան Շուշանիկ
Մերուր Արթուր


Վարչական և մշակութային մաս

Հայկական Ալիանս Ֆրանսեզի թիմը բաղկացած է որակավորված, իր գործին նվիրված, բազմալեզու աշխատակիցներից։

Ուսումնամանկավարժական գծով պատասխանատու
Մարիետա Բաղդասարյան
Դասագրքերի պատասխանատու
Քրիստին Գրիգորյան
Մարքեթինգ և հանրային կապեր
Ղազարոս Թեքնեջյան
Հաճախորդների սպասարկման պատասխանատու
Անի Գրիգորյան
Հաճախորդների սպասարկման պատասխանատու
Սուսաննա Հարությունյան

0
Вам необходимо согласиться с нашей политикой, касающейся использования cookie-файлов, чтобы продолжить пользоваться этим веб-сайтом. Подробнее на странице Cookie Policy