ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԴԻՊԼՈՄ (DFP)

Category

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԴԻՊԼՈՄ (DFP)

Մակարդակները

A2-C1

Տևողությունը

1h30m

Շաբաթական օրերի քանակը

2 Օր

Լեզվի դասընթացներից բացի DFP քննության շրջանակներում Ալիանս ֆրանսեզը կազմակերպում է ֆրանսերենի մասնագիտական դասընթացներ տարբեր ոլորտներում:
Արժեվորեք ձեր գործունեության ոլորտում ֆրանսերենով աշխատելու ձեր ունակությունը, A2-ից մինչև C1 մակարդակ և ձեր ինքնակեսագրականին ավելացրեք ֆրանսիական մասնագիտական ​​դիպլոմ:


Բիզնես ֆրանսերենի դիպլոմ

Վավեր ողջ կյանքի ընթացքում, ​​բիզնես ֆրանսերենի դիպլոմը թույլ կտա ձեզ հաստատել, որ դուք ի վիճակի եք ֆրանսերենը արդյունավետորեն գործածել և՛ բանավոր, և՛ գրավոր, հիմնական մասնագիտական ​​հաղորդակցման իրավիճակներում, և ճկուն եք ընկերության վարչական և առևտրային գործառույթներում:



Միջազգային հարաբերությունների կամ դիվանագիտական ֆրանսերենի դիպլոմ

Այն գնահատում է գրավոր խոսքի և կարդալ հասկանալու հմտությունների, ինչպես նաև բանավոր խոսքի և լսել հասկանալու հմտությունների ձեր մակարդակը միջազգային հարաբերությունների ոլորտին հատուկ մասնագիտական ​​առաջադրանքների կատարման միջոցով. հոդվածներ, համաձայնագրեր, շնորհանդեսներ, բանակցությունների վարում:



Զբոսաշրջության ոլորտի ֆրանսերենի դիպլոմ

Վավեր ողջ կյանքի ընթացքում, զբոսաշրջության ոլորտի մասնագիտական ​​ֆրանսերենի դիպլոմը, գնահատում է գրավոր խոսքի և կարդալ հասկանալու հմտությունների, ինչպես նաև բանավոր խոսքի և լսել հասկանալու հմտությունների ձեր մակարդակը, մասնագիտական ​​առաջադրանքների կատարման միջոցով. ամրագրում, հաճախորդների խորհրդատվություն, էքսկուրսիաներ:
Այս դիպլոմը համապատասխանում է ռեստորաններում, հյուրանոցներում, տուրիստական ​​գործակալություններում ոչ ֆրանսախոս անձնակազմի համար ֆրանսերենի մասնագիտական ուսուցման և որակավորման պահանջներին՝ ֆրանսախոս հաճախորդին թիրախավորելու կամ ֆրանսախոս շուկայում զարգանալու համար:


Բժշկական ֆրանսերեն

Վավեր ողջ կյանքի ընթացքում, բժշկական ֆրանսերենի դիպլոմը թույլ կտա ձեզ հաստատել, որ ի վիճակի եք արդյունավետ օգտագործել ֆրանսերենը, բանավոր և գրավոր, հիմնական մասնագիտական ​​հաղորդակցման իրավիճակներում, բժշկական և նախաբուժական ոլորտում:


Վճարել
0
Вам необходимо согласиться с нашей политикой, касающейся использования cookie-файлов, чтобы продолжить пользоваться этим веб-сайтом. Подробнее на странице Cookie Policy