Pourquoi rejoindre l’Alliance Française d’Arménie

Միակ քննական կենտրոնը Հայաստանում

Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը միակ քննական կենտրոնն է, որը թույլ է տալիս դիպլոմներ և վկայականներ ստանալ Ֆրանսիայի կրթության նախարարության կողմից, որոնք պարտադիր են ֆրանսիական և ֆրանկոֆոն բուհեր ընդունվելու համար: Այս թեստերը հնարավորություն են տալիս նաև ձեռք բերել կացության քարտ ֆրանսախոս երկրներում, ինչպես նաև աշխատանքի իրավունք: ՀԱՖ-ի կողմից տրված վկայականը վավեր է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Պաշտոնական գործընկեր

ԱՖ-ը Կանադայի Քվեբեկ նահանգի պաշտոնական գործընկերն է Հայաստանում ֆրանսերենի ուսուցման ոլորտում:

Նորագույն ուսումնական մեթոդներ

ԱՖ-ի դասավանդողները բոլորն ունեն միջազգային քննությունների քննող/ստուգողի որակավորում:
Ֆրանսերենի ՝ որպես օտար լեզվի ուսուցումն իրականացվում է A1-C2 մակարդակներում լեզուների ժամանակակից մեթոդաբանությամբ լեզուների եվրոպական թղթապանակի շրջանակի պահանջների համաձայն:


Տեխնոլոգիական հագեցվածություն և իդեալական տեղակայում

ԱՖ-ը տեղակայաված է հենց Երեւանի սրտում, քաղաքի կենտրոնում, նոր և ժամանակակից շենքում: ՀԱՖ-ի դասասենյակները հագեցած են ինտերակտիվ գրատախտակներով, համակարգիչներով և ինտերնետ կապով: ՀԱՖ- ի ուսանողները անվճար օգտվում են Հայաստանում ամենամեծ ֆրանկոֆոն մեդիագրադարանից, ինչպես նաև Institut Français-ի Culturethèque թվային հարթակի հնարավորություններից. գրականություն, մամուլ, ֆիլմեր, ձայնագրություններ:

0
Вам необходимо согласиться с нашей политикой, касающейся использования cookie-файлов, чтобы продолжить пользоваться этим веб-сайтом. Подробнее на странице Cookie Policy