Լեզվի ուսուցում, ընդհանուր ֆրանսերենի դասընթացներ տարիքային տարբեր խմբերի և բոլոր մակարդակների համար՝ սկսնակից մինչև հմուտ կիրառող /A1 – C2/։
Մասնագիտական ֆրանսերենի դասընթացներ տարբեր ոլորտների համար (բժշկական, հյուրանոցային, ՏՏ, տուրիզմ, արտաքին հարաբերություններ):
Ֆրանսերենի իմացության դիպլոմների և վկայականների ( TCF, TEF, DFP) տրամադրում
Հայկական Ալիանս Ֆրանսեզը առանձնահատուկ կարևորություն է տալիս DELF և DALF քննությունների նախապատրաստական դասընթացների կազմակերպմանը։
Ուսուցիչների շարունակական վերապատրաստումներ` համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության և CREFECO-ի (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոն) հետ, ԱՖ-ն կազմակերպում է սեմինարներ ինչպես միջնակարգ, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆրանսերեն դասավանդողների համար:
Ֆրանսիական և ֆրանկոֆոն մշակույթների տարածում, մեդիագրադարանի ռեսուրսների տրամադրում և մշակութային միջոցառումների կազմակերպում՝ համագործակցելով տեղական և միջազգային կառույցների հետ:
0