Ում համար է
TCF Canada (TCF CA)-ն նախատեսված է ցանկացած անձի համար՝ անկախ նրա քաղաքացիությունից կամ մայրենի լեզվից, ով պետք է հավաստիացնի իր ֆրանսերենի մակարդակը Կանադայում տնտեսական ներգաղթի կամ Կանադայի քաղաքացիություն ստանալու գործընթացի շրջանակում և, այդ պատճառով, պետք է դիմում ներկայացնի Կանադայի Ներգաղթի, Փախստականների և Քաղաքացիության վարչություն (IRCC)։
TCF CANADA-ի վկայականը գործում է 2 տարի։
Ինչպես գրանցվել
Քննությանը գրանցվելու համար պետք է ներբեռնել և լրացնել քննության գրանցման թերթիկը և ուղարկել այն Ձեր անձը հաստատող փաստաթղթի սկանի կամ նկարի հետ միասին info@alliancefr.am կամ alliancefrarmenie@gmail.com էլ. հասցեներին:
Քննությանը գրանցման և այլ հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. հասցեներին:
Ուշադրություն. վճարումը կարող եք կատարել՝ սեղմելով էջի ներքևում գտնվող «S'inscrire» (Գրանցվել) կոճակը, միայն Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի (Alliance Française d'Arménie) կողմից հաստատում ստանալուց հետո։
Կարևոր․ Այլ երկրներից կատարվող վճարումների դեպքում գրանցման
վերջնաժամկետը սահմանվում է նշված ամսաթվից 7 օր առաջ, քանի որ միջազգային
փոխանցումների մշակումը կարող է տևել մի քանի աշխատանքային օր։ Գրանցումը
համարվում է հաստատված միայն մեր բանկային հաշվին գումարը մուտքագրվելուց
հետո։
2026 թվականի քննությունների ժամանակացույց
0