Ֆրանսերենի մասնագիտական դիպլոմը հնարավորություն է ընձեռում աշխատել ֆրանկոֆոն կազմակերպություններում՝ վկա̕յելով ֆրանսերեն լեզվով աշխատելու Ձեր ունակությունների մասին:
Փարիզի առևտրաարդյունաբերական պալատի կողմից մշակված այս դիպլոմները ̕մեծ առավելություն են օրեցօր ավելի մրցակցային աշխատանքային շուկայում:
Դիպլոմները բաժանվում են տարբեր ենթաբաժինների ներառելով տարբեր մասնագիտական ոլորտներ՝ բիզնես, զբոսաշրջություն, առողջապահություն, միջազգային հարաբերություններ:
Քննությունն անցկացվում է B1, B2 և C1 մակարդակներում եւ բաղկացած է երկու մասերից՝ գրավոր եւ բանավոր:
Քննաշրջանների մասին տեղեկությունների համար կապ հաստատեք մեզ հետ: