2024-03-28 18:35:00
Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի տնօրեն Սյուզան Ղարամյանը պարգևատրվեց ՀՀ ԱԳՆ երկրորդ աստիճանի Պատվո մեդալով
Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ մարտի 20-ին, նշել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, որին ներկա էին նաև Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի աշխատակազմը:
Օրվա ընթացքում Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի տնօրեն Սյուզան Ղարամյանը պարգևատրվեց ՀՀ ԱԳՆ երկրորդ աստիճանի Պատվո մեդալով` ՀՀ-ում ֆրանկոֆոնիայի տարածման գործում ներդրում ունենալու համար։
Օրվա շրջանակում Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանն կայացավ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկվել են Կլոդ Դեբյուսի, Մորիս Ռավելի, Պլիվիե Մեսսիանի և այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Դանիել Դանիելյանը, ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը, հայ մեծանուն կոմպոզիտոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանում գործող ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների անդամներ, մշակութային և հասարակական մի շարք այլ գործիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացվում են ֆրանկոֆոն մշակութային և գիտակրթական միջոցառումներ՝ միտված համընդհանուր արժեքների և ֆրանկոֆոն մշակույթի արժևորմանն ու տարածմանը:
«Այս տարի ևս Հայաստանի կրթամշակութային օջախներում կազմակերպվելու են ֆրանկոֆոնիային նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ և ծրագրեր, որոնց մի մասն է կազմում նաև մեր այսօրվա համերգը։