2021-06-17 16:32:11
Ֆինանսավորե՛ք Ձեր դասերը Alliance Française-ում Ակբա բանկի շնորհիվ
ՀԻԱՆԱԼԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ֆրանսերեն:
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ֆրանսիական ԵՐԿՈՒ կազմակերպությունների միջև:
Այսուհետև Ալիանս ֆրանսեզի դասընթացները հասանելի կլինեն հասարակության ավելի լայն շերտերի համար մեր մշտական գործընկեր ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլ բանկի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ շնորհիվ: Բոլոր նրանք (դիմորդ), ովքեր ցանկանում են սովորել ֆրանսերեն անձնական կամ մասնագիտական նպատակներով, կարող են գրանցվել դասընթացներին և վճարել ամսական 10.000 դրամ:
ՀԱՐԿ է ՆՇԵԼ, որ բանկի տարեկան ՓԱՍՏԱՑԻ տոկոսադրույքը ընդամենը 10 % է:
Օրինակ՝ եթե X մակարդակի ամբողջական դասընթացը տևում է 3 ամիս և ընդհանուր վճարը կազմում է 108.000 դրամ, ապա դիմորդը բանկին վճարելու է ընդանուր 120000 դրամ, 6 ամսից մինչև 3 տարի ժամանակահատվածում:
Ինչպես է ընթանում վերը նշված գործընթացը։
Սովորողը դիմում է Ալիանս ֆրանսեզ, որտեղ նրան տրամադրվում են անհրաժեշտ համաձայնագիրը և պայմանագիրը (կարող եք ծանոթանալ նաև կից ֆայլերում): Մանրամասներին ծանոթանալուց և անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելուց հետո դիմորդը բանկ ներկայանալու կարիք չունի:
Բանկից պատասխանը ստանալուց հետո (առավելագույնը 3 աշխատանքային օր) դիմորդը սկսում է ուսումնառությունը:
Հարցերի և գրանցումների համար մեզ հետ կապ կարող եք հաստատել
093/043/041 596699 հեռախոսահամարներով կամ info@alliancefr.am էլ. հասցեով երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10-17-ը: