Նորություններ

2025-04-15 00:00:00

Վիճակահանություն ԱՖ-ում, և հաղթում է․․․

Հարգելի մասնակիցներ, վերջապես գիտենք Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի, Լիոնի Ալիանս Ֆրանսեզի և Fondation des Alliances Françaises-ի հետ համատեղ կազմակերպված վիճակահանության հաղթողի անունը:
Միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 12-ին մեդիագրադարանում, ջերմ և ընկերական մթնոլորտում։

Այս խաղարկությունը կատարյալ հնարավորություն էր շնորհակալություն հայտնելու մեր ուսանողներին, ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի հանդեպ իրենց ունեցած աշխատասիրության և ոգևորության համար:

???? Իսկ մեր հաղթողը… Արայիկ Ներսիսյանն է՝ Ալիանս Ֆրանսեզի B1.1 մակարդակի ուսանող, ով շահում է 15-օրյա լեզվամշակութային այց դեպի Լիոն:
Շահումը ներառում է.
❖ ֆրանսերեն լեզվի դասընթաց Լիոնի Ալիանս Ֆրանսեզում,
❖ երկկողմանի ավիատոմս ,
❖ կացություն հյուրընկալող ընտանիքում 2-անգամյա սննդով։

Բաց մի թողեք ձեր երազանքն իրականացնելու հնարավորությունը։
Ընտրեք Ալիանս Ֆրանսեզը՝ ֆրանսերենի ձեր լավագույն ուղեցույցն ու ընկերը:

0
Вам необходимо согласиться с нашей политикой, касающейся использования cookie-файлов, чтобы продолжить пользоваться этим веб-сайтом. Подробнее на странице Cookie Policy