2023-03-18 00:00:00
Բաց դռների օրը Ալիանս Ֆրանսեզում
Մարտի 18-ին Ալիանս Ֆրանսեզում տեղի ունեցավ բաց դռների օր:
Օրը սկսվեց գրքերի, տեսաերիզնեի և ձայնասկավառակների նվերներով, ինչպես նաև դասագրքերի վաճառքով՝ աննախադեպ զեղչված արժեքով:
Կեսօրին մեկնարկեց Նիս մեկնած աշակերտների արած լուսանկարների ցուցադրությունը, որին հաջորդեց իրենց հետաքրքիր ճամփորդության ներկայացումը:
Ավանդական դարձած ֆիլմադիտումը և ֆրանսերենով խաղերը այս անգամ սովորականից մարդաշատ էր:
Բաց դռների օրը տեղի ունեցավ երկու բաց դաս՝ մեծերի և փոքրերի համար: Մասնակիցները ներկա լինելով և մասնակցելով դասապրոցեսին ծանոթացան Ալիանս Ֆրանսեզի դասախոսներին, մեթոդաբանությանը և ձեռք բերեցին նոր գիտելիքներ:
Օրվա ընթացքում Ալաիանս Ֆրանսեզի տնօրեն Սյուզան Ղարամյանը հանդիպեց նաև ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի կամավորների հետ՝ ՀՀ-ում ֆրանկոֆոնիայի իրավիճակի վերաբերյալ տվյալների ամփոփման նպատակով:
Տեղի ունեցավ նաև Ալիանս Ֆրանսեզի և վերջինիս ծավալած գործունեության ամփոփ ներկայացում ներկաներին և 2023 թվականին Նիս մեկնող աշակերտների և իրենց ծնողների հետ տեղեկատվական հանդիպում: