Ամառային ճամբար

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Այնքան սիրված ու սպասված ամառային դպրոցը այս տարի կկայանա մայիսի 25-ից մինչև հուլիսի 15-ը`երկուշաբթիից ուրբաթ 10։00-ից 16։30։
Մասնակցել կարող են 6-ից 12 տարեկան երեխաները։
Ծրագրում`
Ֆրանսերեն դասեր (ժամանցային և խաղերով լի)
Ֆրանսերենով ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտում և քննարկում
Ինտելեկտուալ, սպորտային և ժամանցային խաղեր
Այցելություն թանգարան
Օրվա ընթացքում յուրաքանչյուր մասնակից ինքն է բերում իր սնունդը` թողնելով սառնարանում (կա սնունդը լվանալու, տաքացնելու հնարավորություն)։ Հետճաշիկը ապահովում ենք մենք։
Շաբաթական արժեքը՝ 17,000 դրամ
Երեքշաբաթյա փաթեթի արժեքը՝ 45,000 դրամ
Գրանցվել կարող եք զանգահարելով 093 59 66 99 համարով կամ գրելով info@alliancefr.am հասցեին։
Տեղերը խիստ սահմանափակ են, շտապեք!
2017 թ-ից ի վեր Ալիանս ֆրանսեզը ամեն տարի առաջարկում է ամառային դպրոց ֆրանկոֆոն երեխաների համար:
Դպրոցի հետաքրքիր և բազմազան աշխատարանները կազմակերպում են մեր թիմը և կամավորները։

Ծրագրում.
• Լեզվի դասընթացներ և գրական աշխատարաններ
• Ստեղծագործական աշխատարաններ ( երգ, պար, խոհարարություն և ձեռագործություն )
• Բացօթյա սպորտային խաղեր
• Կինոդիտումներ
• Ինտերակտիվ և ուսուցողական խաղեր

Ամառային դպրոցը նպատակ ունի երեխաներին սովորեցնել ֆրանսերեն կամ խորացնել ֆրանսերենի իմացությունը: Դպրոցի ընթացքում երեխաները ձեռք կբերեն նոր ընկերներ, կմասնակցեն մարզական և թիմային խաղերի, կզարգացնեն իրենց գեղարվեստական և ստեղծագործական հմտությունները։

0
Вам необходимо согласиться с нашей политикой, касающейся использования cookie-файлов, чтобы продолжить пользоваться этим веб-сайтом. Подробнее на странице Cookie Policy