Ում համար է
TCF Tout Public (TCF TP)-ը նախատեսված է 16 տարեկանից բարձր այն անձանց համար, որոնց մայրենի լեզուն ֆրանսերենը չէ և ովքեր ցանկանում են գնահատել իրենց ֆրանսերենի մակարդակը՝ ակադեմիական (ուսանողներ, ապագա ուսանողներ, վերապատրաստվողներ և այլն), մասնագիտական (աշխատողներ կամ ապագա աշխատողներ և այլն) կամ անձնական նպատակներով։
TCF-ի վկայականը կարող է լինել պարտադիր փաստաթուղթ Ֆրանսիայի և ֆրանսախոս այլ երկրների համալսարաններ ընդունվելու համար։
2007 թվականից սկսած TCF-ի վկայականը պարտադիր է Հայաստանում ասպիրանտուրա (3-րդ աստիճանի բարձրագույն կրթություն) ընդունվել ցանկացող թեկնածուների համար։
TCF TP-ի վկայականը գործում է 2 տարի։
Ինչպես գրանցվել
Քննությանը գրանցվելու համար պետք է ներբեռնել և լրացնել քննության գրանցման թերթիկը և ուղարկել այն Ձեր անձը հաստատող փաստաթղթի սկանի կամ նկարի հետ միասին info@alliancefr.am կամ alliancefrarmenie@gmail.com էլ. հասցեներին:
Քննությանը գրանցման և այլ հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. հասցեներին
Ուշադրություն. վճարումը կարող եք կատարել՝ սեղմելով էջի ներքևում գտնվող «S'inscrire» (Գրանցվել) կոճակը, միայն Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի (Alliance Française d'Arménie) կողմից հաստատում ստանալուց հետո։
2026 թվականի քննությունների ժամանակացույց
0