TEF (Test d’Évaluation de Français)

TEF-ը ֆրանսերենի իմացությունը ստուգող թեստ է մշակված Փարիզի առևտրաարդյունաբերական պալատի կողմից :

TEF քննության նպատակն է ստուգել ֆրանսերենը որպես օտար լեզու տիրապետողների իմացության մակարդակը: Քննության բոլոր թեկնածուները ստանում են վկայական, որտեղ նշվում են քննության արդյունքները և դրանց համապատասխանությունը լեզվի իմացության համաեվրոպական թղթապանակի 1-6 (A1-C2) մակարդակներին:

TEF քննությունը բաղկացած է երեք մասերից`

  • պարտադիր մաս
  • գրավոր խոսք (ֆակուլտատիվ)
  • բանավոր խոսք (ֆակուլտատիվ)

 

Պարտադիր մասն  բաղկացած է 3 մասերից` լսել-հասկանալ (60հարց - 40 րոպե - 360 միավոր), կարդալ-հասկանալ (50 հարց 

- 60 րոպե - 300 միավոր) և քերականություն (40 հարց - 30 րոպե - 240 միավոր): Պարտադիր մասի ընդհանուր տևողությունը 130 րոպե է:


 Գրավոր խոսքը բաղկացած է 2 առանձին գրավոր աշխատանքներից և քննության ընդհանուր տևողությունը կազմում է 60 րոպե (450 միավոր):


Բանավոր խոսքը մինչև 15 րոպե տևողությամբ 2 առաջադրանքներից բաղկացած հարցազրույց է, որով ստուգվում է թենածուի տեղեկություններ քաղելու և փաստարկելու ունակությունները :


 TEF քննության վկայականը ուժի մեջ է 2 տարի:


Քննություն հանձնողի ձեռնարկ 

Աղբյուր http://www.francais.cci-paris-idf.fr/


Իմանալ ավելին` ժամանակացույց, գներ, գրանցվել :

TEF-ի գնահատման սանդղակի և պատասխանների թերթիկների փոփոխություն


 

 

TEFaQ (Le Test d’Évaluation de Français pour l’accès au Québec)

TEFaQ –ը TEF -ի հատուկ տարբերակն է Քեբեքի համար` նախատեսված է այն անձանց համար, ովքեր դիմում են Քեբեքում մշտական բնակություն հաստատելու համար և պետք է ներկայացնեն ֆրանսերեն լեզվի իմացության վկայական:

TEFaQ –ը բաղկացած է 4 առանձին մասերից.


  • լսել-հասկանալ (40 րոպե – 60 հարց – 360 միավոր)

  • կարդալ-հասկանալ (60 րոպե – 50 հարց – 300 միավոր)

  • բանավոր խոսք

  • գրավոր խոսք

Բանավոր խոսք` մինչև 15 րոպե տևողությամբ 2 առաջադրանքներից բաղկացած հարցազրույց է, որով ստուգվում է թենածուի տեղեկություններ քաղելու և փաստարկելու ունակությունները :


Գրավոր խոսքըբաղկացած է 2 առանձին գրավոր առաջադրանքներից և քննության ընդհանուր տևողությունը կազմում է 60 րոպե:

  

 TEFaQ  քննության վկայականը ուժի մեջ է 2 տարի :


Քննություն հանձնողի ձեռնարկ 


 Աղբյուր` http://www.francais.cci-paris-idf.fr/tefaq-et-e-tefaq/


Իմանալ ավելին` ժամանակացույցգներգրանցվել :




 


TEF Canada


 TEF Canada քննությունըTEF -ի հատուկ տարբերակն է Կանադայի համար` նախատեսված է այն անձանց համար, ովքեր դիմում են Կանադայում մշտական բնակություն հաստատելու համար և պետք է ներկայացնեն ֆրանսերեն լեզվի իմացության վկայական:

TEF Canada քննությունը բաղկացած է 4 պարտադիր մասերից.

  • լսել-հասկանալ (40 րոպե – 60 հարց – 360 միավոր)

  • կարդալ-հասկանալ (60 րոպե – 50 հարց – 300 միավոր)

  • բանավոր խոսք

  • գրավոր խոսք

 Բանավոր խոսք` մինչև 15 րոպե տևողությամբ 2 առաջադրանքներից բաղկացած հարցազրույց է, որով ստուգվում է թենածուի տեղեկություններ քաղելու և փաստարկելու ունակությունները :

 Գրավոր խոսքը բաղկացած է 2 առանձին գրավոր առաջադրանքներից և քննության ընդհանուր տևողությունը կազմում է 1ժամ:

 TEF Canada  քննության վկայականը ուժի մեջ է 2 տարի :


Քննություն հանձնողի ձեռնարկ  

 Աղբյուր` http://www.francais.cci-paris-idf.fr/tef-canada/

Իմանալ ավելին` ժամանակացույցգներգրանցվել :


TEF-ի գնահատման  սանդղակի և պատասխանների թերթիկների փոփոխություն:

subscribe newsletter