DELF / DALF



DELF-ը (Diplome d'études en langue française) եւ DALF-ը (Diplôme Approfondi de langue française) Ֆրանսիայի Կրթության նախարարության կողմից տրվող պաշտոնական դիպլոմներ են, որոնք տրվում են ֆրանսերենը որպես օտար լեզու տիրապտողներին:


DELF/ DALF –ը կազմված է 6 անկախ դիպլոմներից, որոնք համապատասխանում են լեզվի իմացության համաեվրոպական թղթապանակի վեց մակարդակներին (A1, A2, B1, B2, C1, C2):


Այսպիսով, թեկնածուն կարող է գրանցվել նշված մակարդակներից յուրաքանչյուրին` ելնելով ֆրանսերենի իր իմացությունից:


Յուրաքանչյուր մակարդակում գնահատվում են թեկնածուի չորս հմտությունները` 








DELF եւ DALF  միջազգային դիպլոմները ճանաչված են ամբողջ աշխարհում և ուժի մեջ են ամբողջ կյանքի ընթացքում:


(Աղբյուրը http://www.ciep.fr/delf-dalf)


Ծանոթանալ քննության ժամանակացույցին


Գրանցվել քննությանը


DELF փորձնական քննություն


DELF փորձնական քննությունը նախատեսված է  A2, B1 և B2 մակարդակների համար: Փորձնական քննությունը անցկացվում է իրական քննական նմուշներով, որոնք մշակվում են CIEP - Centre international d’études pédagogiques կողմից և դրանց բացառիկ օգտագործման իրավունքն ունեն DELF/ DALF քննության քննական կենտրոնները, Հայաստանում՝ միայն Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը:

 

DELF փորձնական քննությունը ստուգում է քննության թեկնածուների լսել-հասկանալու և կարդալ-հասկանալու հմտությունները:
Յուրաքանչյուր մակարդակի համար տևողությունները կազմում են.


A2 – 55 րոպե
B1 – 60 րոպե
B2 – 90 րոպե


Քննության պատասխանների թերթիկները ստուգում է CIEP – Centre international d’études pédagogiques -ը և 2 շաբաթ հետո արդյունքները փոխանցում քննական կենտրոնին՝ Հայաստանի Ալիանս Ֆրանսեզին: Վերջինս իր հերթին արդյունքները փոխանցում է թեկնածուներին: Փորձնական քննության արդյունքների վերաբերյալ պաշտոնական վկայական չի տրվում:


Ծանոթանալ քննության ժամանակացույցին

Գրանցվել քննությանը



DELF Prim


Սկսած 2018 թվականից Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը անց է կացնում DELF Prim քննությունը, որը նախատեսված է 8-12 տարեկան երեխաների Ֆրանսերենի իմացության 3 մակարդակների համար՝ А1.1, А1 և А2 , որոնք համապատասխանում են Լեզուների իմացության համաեվրոպական թղթապանակի մակարդակներին:  


Սա շատ լավ առիթ է նրա համար ցուցաբերելու իր ֆրանսերենի իմացությունը, գնահատվելու դպրոցում կատարած իր աշխատանքի համար և սովորել ունենալ դիպլոմ ուսումնառության հենց սկզբից:                                                                                                         


Ծանոթանալ քննության ժամանակացույցին   

Գրանցվել քննությանը:                                                                       




DELF Junior


Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը անց է կացնում նաև DELF junior քննությունը, որը նախատեսված է 12-17 տարեկան պատանիների համար :


DELF junior քննությունը կազմված է 4 անկախ դիպլոմներից, որոնք համապատասխանում են լեզվի իմացության համաեվրոպական թղթապանակի չորս մակարդակներին (A1, A2, B1, B2):


(Աղբյուրը http://www.ciep.fr/delf-junior)


Ծանոթանալ քննության ժամանակացույցին


Գրանցվել քննությանը:

subscribe newsletter