Մանկական խոհանոց

Դեկտեմբերի 10-ին, ժամը 16:00

Ձեր երեխան սիրում է մասնակցել կերակուր պատրաստելուն կամ ցանկանում է սովորե՞լ : Ամիսը մեկ անգամ Հայկական Ալիանս Ֆրանսեզի դռները բաց են, և նա կարող է մասնակցել « Փոքրիկ Շեֆ խոհարարների » ատելյեին: 


«Պարզ և միաժամանակ գուրման» խոհանոցի ատելյեի ընթացքում երեխաներն իրենք են պատրաստում բաղադրատոմսը փուլ առ փուլ, որից հետո ճաշակում են իրենց իսկ պատրաստածը՝ անցկացնելով ուրախ և զվարճալի պահեր հաճելի, ֆրանսախոս մթնոլորտում :


Այս ամիս պատրաստելու ենք les petits sablés, որը Ֆրանսիայի արևելյան կողմին բնորոշ բաղադրատոմս է և հեշտությամբ կարող եք կիրառել Ձեր խոհանոցում:


Մասնակցությունը վճարովի է : Մեկ անգամյա մասնակցությունն արժե 1500 դրամ : 

Կարող եք գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 

093-59-66-99 // 010-58-66-99 /ընդմիջման ժամերն են 14:00-ից 15:00-ը / :

Նախատեսված է 5-ից մինչև 14 տարեկանների համար :



subscribe newsletter