Մանկական ատելյե՝ « Փոքրիկ Շեֆ Խոհարարներ »

2019թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 16:00

Մանկական խոհանոց


Ձեր երեխան սիրում է մասնակցել կերակուր պատրաստելուն կամ ցանկանում է սովորե՞լ : Ամիսը մեկ անգամ Հայկական Ալիանս Ֆրանսեզի դռները բաց են, և նա կարող է մասնակցել Փոքրիկ Շեֆ Խոհարարների ատելյեին: 

«Պարզ և միաժամանակ գուրման» խոհանոցի ատելյեի ընթացքում երեխաներն իրենք են պատրաստում բաղադրատոմսը փուլ առ փուլ, որից հետո ճաշակում են իրենց իսկ պատրաստածը՝ անցկացնելով ուրախ և զվարճալի պահեր հաճելի, ֆրանսախոս մթնոլորտում :


Այս ամիս պատրաստելու ենք Gratin Dauphinois: 

Բացահայտե՛ք Ռոն-Ալպ տարածաշրջանի այս  ավանդական ճաշատեսակը, որ կարելի է վայելել  մտերմիկ, ընտանեկան միջավայրում: 


Մասնակցությունը վճարովի է : Մեկ անգամյա մասնակցությունն արժե 1500 դրամ, իսկ 3 տարբեր խոհանոցային ատելյեների մասնակցությունը 3000 դրամ է : 

Կարող եք գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 

093-59-66-99 // 010-58-66-99 /ընդմիջման ժամերն են 14:00-ից 15:00-ը / :

Նախատեսված է 5-ից մինչև 14 տարեկանների համար :







subscribe newsletter