Քերականության դասընթացներ Alliance Française-ում

Հուլիս ամսին Alliance Française- ը առաջարկում է քերականության դասընթացներ: 
Դասընթացների ժամանակ դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրելու կամ խորացնելու ֆրանսերեն լեզվի քերականության ձեր իմացությունը, որը շատերը համարում են բարդ: 


Միացեք մեր դասընթացին եւ դուք կփոխեք ձեր միտքը:


Քերականական նյութի բացատրությունը կլինի ֆրանսերեն եւ հայերեն լեզուներով զուգահեռաբար:

Այս դասընթացի միջոցով դուք կխորացնեք եւ կզարգացնեք ձեր գրավոր հմտությունները:

Այն նախատեսված է A1 / A2 եւ B1/+ մակարդակների համար:

Տևողությունը.  1 ամիս, շաբաթը 2 անգամ:

Արժեքը.  30 000 դրամ:


Alliance Française- ի բոլոր սովորողները կարող են օգտվել 20% զեղչից:

Գրանցման վերջնաժամկետը հունիսի 20-ն է:

Գրանցումը 010586699 համարով կամ cours@alliancefr.am էլ. հասցեով:





subscribe newsletter