Մանկական խոհանոց

2019թ. մայիսի 17-ին, ուրբաթ օրը ժամը 16:00-ին



Ձեր երեխան սիրում է մասնակցել կերակրի պատրաստմանը կամ ցանկանում է սովորե՞լ : Ամիսը մեկ անգամ Փոքրիկ Շեֆերի ատելյեն բաց է անում Հայկական Ալիանս Ֆրանսեզի դռները :   

Բացառիկ ծրագիր է սպասվում միայն մայիս ամսվա համար՝ երկրորդ անգամ կհանդիպենք մանկական խոհանոցում :


Պտրաստելու ենք թխվածքաբլիթներ /les cookies/՝ բաղադրատոմսի հիմնական բաղադրիչներից է շոկոլադը :


Պարզ, միաժամանակ գուրման խահանոցի ատելյեի ընթացքում երեխաներն իրենք են պատրաստում բաղադրատոմսը փուլ առ փուլ, որից հետո անշուշտ ճաշակում են իրենց իսկ պատրաստածը՝ անցկացնելով ուրախ և զվարճալի պահեր հաճելի ֆրանսախոս մթնոլորտում :

Մասնակցությունը վճարովի է : Մեկ անգամյա մասնակցությունն արժե 1500դրամ, կարող եք գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 093-59-66-99 // 010-58-66-99 /ընդմիջման ժամերն են 14:00-ից 15:00-ը / :

Նախատեսված է 5-ից մինչև 14 տարեկանների համար :





subscribe newsletter