ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԱԼԻԱՆՍ ՖՐԱՆՍԵԶՈՒՄ

Մարտի 16-ին, ժամը 11-ից սկսած


Ծրագիր


Սկիզբ՝ 11։00-11։15

Գրքի մարաթոն ժամը 11:00

Մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (OIF) BRECO- ի եւ CREFECO- ի հետ համատեղ կազմակերպում է Ընթերցանության վեցերորդ մարաթոնը: Հայաստանում այն կանցկացվի 1-ին անգամ Ալիանս Ֆրանսեզում: 2019-ի ընթերցանության մարաթոնը կանցկացվի միաժամանակ մի քանի OIF- ի անդամ երկրներում, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, շաբաթ օրը `մարտի 16-ին:
Սույն հղմամբ կարող եք գրանցվել մարաթոնին: Մասնակցել կարող եք ձեզ հարմար ժամին: https://crefeco.org/marathon/accueil.php .

Այդ օրվա ընթացքում ժամը 11:00  - 18:00 կընթերցվի Ժան Մարք Տուրինեի "Գետերի Տեոն" վեպը :


Ֆրանսերենի մակարդակի բանավոր ստուգում/թեստ – ժամը 11:00, 14:00, 17:00

Գրանցվելը թեստին պարտադիր է, 093/043 596699 հեռախոսահամարներով: 


Դաս երեխաների համար ժամը 12։00-13:00

ԱՖԱ-ն ձեզ համար բացահայտելու նպատակով առաջարկում ենք բաց դռների օրը մասնակցել կազմակերպված դասընթացներին՝ դասընթաց երեխաների համար /A2 մակարդակ/ :

Դասն անվճար է, բոլորը կարող են մասնակցել :

Կանցկացվի նաև արտասանության մրցույթ, խոստանում ենք, որ այն զվարճալի է լինելու :






Աֆ-ի ներկայացում Ժամը 12։00-13։00,

Ե՞րբ և ինչպե՞ս է ստեղծվել Հայկական Ալիանս Ֆրանսեզը և ի՞նչ նպատակով :

Այդ ներկայացման միջոցով կծանոթանաք ԱՖԱ-ի ստեղծման փուլերին, պատմությանը, նպատակին և այլն :

Կծանոթանաք նաև ԱՖԱ-ում անցկացվող քննություններին, առաջարկվող դասընթացներին, ինչպես նաև մեդիագրադարանի գործունեությանը և անցկացվող միջոցառումներին :


Ժամը 13:00

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական ծրագրերի ներկայացում՝ Կամպուս Ֆրանս կազմակերպություն:


Դաս բոլորի համար 14:00-15:00

ԱՖԱ-ն ձեզ առաջարկում է բաց դռների օրը մասնակցել կազմակերպված դասընթացներին՝ դասընթաց բոլորի /սկսնակ մակարդակ/ համար, առանց տարիքային սահմանափակման :


Ժամը 14 :00

Քննարկում՝ Սոցիալական ցանցերը մարդկային կապերի ստեղծողը, թե՞ կործանողն են :

Համացանցի ներկայությունը ձեր կյանքում արդյո՞ք ազդել է մարդկային հարաբերությունների փոփոխությանը :

Համացանցը դրական կամ բացասական առումով փոխել է մեր հայացքները մարդկային հարաբերություններում :

Արդյոք սոցիալական ցանցերում ընկերներ լինելը «like» -երի մրցավազք է, թե՞ ավելի անկեղծ մի բան է : Չէ՞ որ սոցցանցերը ստեղծվել էին  նախ և առաջ ընկերների հանդիպման, նոր ընկերներ ձեռք բերելու նպատակով :

Քննարկումը կվարեն մեր ֆրանսիացի կամավորները՝ Գաբրիլեը և Ալեքսին:



Ժամը 15:30

Սելին Սիամայի «Աղջիկների խումբը» ֆրանսիական ֆիլմը դրամայի ժանրում՝ Կարիջա Տուրեի, Ասսա Սիլլայի, Լինդսայ Կարամոհի, Մարիտու Տուրեի մասնակցությամբ :

Նկարահանվել է 2014թ.հոկտեմբերի 20-ին /Ֆրանսիա/

Տևողությունը 1ժ50 րոպե

Մարիեմը 16 տարեկան է և անընդմեջ արգելքների է հանդիպում իր թաղամասում՝ տղաներն անհանգստացնում են իրենց օրենքներով, անելանելի կացություն դպրոցում : Նրա հանդիպումը 3 անօրեն աղջիկների հետ փոխում է ամեն ինչ : Նրանք պարում են, կռվում, բարձր են խոսում, ամեն ինչի վրա ծիծաղում են : Մարիեմը դառնում է Վիգ և մտնում է այդ աղջիկների խումբ՝ նրանց հետ անցկացնելու իր երիտասարդությունը :


Ժամը 18:00


Օրվա վերջում բոլոր մասնակիցները կմասնակցեն վիճակահանությանը և կարող են շահել.
մեկ ամիս անվճար դաս, 
զեղչ դասերի համար,
բաժանորդագրություն գրադարանին և այլ նվերներ...

Մուտքն ազատ է և անվճար :


subscribe newsletter