Ֆիլմի ցուցադրություն երեխաների և ծնողների համար « Սթյուարտ Լիթլ »

Հունվարի 21–ին 2019թ, 

ժամը 16:00-ին՝ Մինկոֆ Ռոբի « Սթյուարտ Լիթլ » ֆիլմը

ԱՖ-ի մեդիա գրադարանում

Տևողությունը՝ 1 ժամ 22 րոպե


Փոքր տղա Ջորջ Լիթլը շատ երջանիկ է՝ ծնողները գնացել են մանկատուն իրեն փոքր եղբայր բերելու : 

Բայց այ  քեզ անակնկալ… տեր և տիկին Լիթլները որդեգրել են Սթյուարտին՝ փոքրիկ մկնիկին…

Չնայած, որ Սթյուարտը շատ սիրալիր է, այնուամենայնիվ նա չի կարողանում այնպես անել, որ Ջորջն իրեն ընդունի : Ինչ վերաբերում է Սնոուբելին՝ այդ տան կատվին, վերջինս ամեն ինչ անում է, որպեսզի ատամի տակն առնի Սթյուարտին : Սթյուարտը պիտի գործի դնի ողջ իր խելամտությունն ու խորամանկությունը, որպեսզի խույս տա այն բոլոր թակարդներից, որ լարում են իր դեմ Սնոուբելն ու իր չարախինդ ընկերները իրենից ազատվելու համար :




subscribe newsletter