Ֆրանսիական դասական կինո. Ֆրանսիական կանկան

Ֆրանսիական դասական կինո ցուցաշարի երկրորդ հրատարակությունում, ամսվա յուրաքանչյուր առաջին հինգշաբթի օրը Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի, ՀԲԸՄ Հայաստանի, AFG ֆիլմերի ակումբի եւ Institut Français-ի հետ համատեղ ձեզ կներկայացնենք ֆիլմ:
(* բացառապես, այս ամիս, ֆիլմը կներկայացվի երկրորդ հինգշաբթի օրը):


Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով և անգլերեն ենթագրերով:
Մուտքն ազատ է:


(Ֆրանսիա, 1954թ., 97 րոպե)
Ռեժիսոր՝ Ժան Ռենուար
Դերերում՝ Ժան Գաբեն, Ֆրանսուազ Առնուլ, Մարիա Ֆելիքս, Ջիանի Էսպոզիտո, Միշել Պիկոլի, Էդիթ Պիաֆ
Հինգշաբթի, հունիսի 14-ին, ժ. 19:00
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)


Սինոփսիս. Պարուհի Լոլա դե Կաստրոն, որը հայտնի է որպես Բելե Աբբեսս, կիսում է իր բարեմասնությունները Դանգլարդի, «Չինական Էկրանի» սեփականատերոջ եւ Վալտերի՝ Կաբարեի հովանավորի միջև: Այս խառնաշփոթի մեջ , որի պատճառը Դանգլարդի հետաքրքրությունն է Նինիի՝ երիտասարդ լվացարարուհու հանդեպ, Ուոլթերը դուրս է գալիս գործից: Ջախջախված Դանգլարդը չի վհատվում: Նա կրկին նորաձև է դարձնում հին պարը՝ կանկանը, այն վերանվանելով «ֆրանսիական կանկան» իր նոր հաստատությունում՝ Մուլեն Ռուժում: Իր պարողների խումբը ուժեղացնելու համար նա վարձում է Նինիին, ով դառնում է իր սիրուհին: Լոլան սկանդալ է սարքում...





subscribe newsletter