Ընթերցանության ակումբ #21

Ալբեր Կամյու, Անառակ կինը
Հունիսի 23-ին, շաբաթ, 17:00  


Սա պատմություն է երիտասարդ ամուսինների՝ Ժանինի եւ Մարսելի մասին, ովքեր ճամփորդում են Ալժիրի անապատում: Պատմվածքի հիմքը Ժանինի բացահայտումներն են. Նախ՝ ինքն իրեն, ապա եւ աշխարհը: Անապատում Ժանինը բախվում է թշնամական ու անտարբեր աշխարհին, որն ավելի է ծանրանում ամուսնու՝ սեփական աշխատանքով գերզբաղված լինելու պայմանում: Նա մենակ է, կտրված աշխարհից եւ պետք է պայքարի: Պետք է գիտակցի աշխարհի անհեթեթությունը: Իսկ դրա համար նա պարտավոր է առաջին հերթին ճանաչել իր ամուսնության անհեթեթությունը եւ որոշել՝ շարունակում է այդպես, թե սկսում է նոր կյանք: Նա կարող է լքել ամուսնուն, կամ, իհարկե, կարող է մնալ նրա կողքին:






   

subscribe newsletter