Ամառային դպրոց 7-12 տարեկան երեխաների համար

Ամառային դպրոց 7-12 տարեկան երեխաների համար Հայկական Ալիանս Ֆրանսեզում


Սովորել Ֆրանսերեն, նոր ընկերներ ձեռք բերել և զվարճանալ  միևնույն ժամանակ, դա հնարավոր է Հայկական Ալիանս Ֆրանսեզի շնորհիվ:

Ամառ է , դուք դեռ աշխատում եք  և մտածում թե ինչո՞ վ է զբաղվելու ձեր երեխան : Հայկական Ալիանս Ֆրանսեզը և նրա փորձառու ուսուցիչների թիմը  առաջարկում են  Ամառային դպրոց 7-ից 12 տարեկան երեխաների համար, բաղկացած 4 փուլից, յուրաքանչյուրը՝ երկու շաբաթ տևողությամբ`


Հունիսի 12-ից հունիսի 23-ը

Հունիսի 26-ից հուլիսի 7-ը

Հուլիսի 10-ից 21-ը

Հուլիսի 24-ից օգոստոսի 4-ը


Դպրոցը կգործի երկուշաբթիից-ուրբաթ, առավոտյան 10-ից մինչև ժամը 16.30:

Լեզվի դասեր, երգ, պար, երաժշտություն, խաղեր, սպորտ, խոհանոց, կինո և շատ ավելին… Կարող են գրանցվել ֆրանսերենի ցանկացած մակարդակ ունեցող երեխաները:

Մեր նպատակն է թույլ տալ ձեր երեխաներին բացահայտել ֆրանսերեն լեզուն  կամ խորացնել իրենց գիտելիքները, իսկ առաջարկվող միջոցառումները նրանց հնարավորություն կտան գտնել նոր ընկերներ, զարգացնել իրենց գեղարվեստական և ստեղծագործական հմտությունները , իրենց անսպառ եռանդը օգտագործել գործնականում սպորտի և  թիմային խաղերի ընթացքում:

Ամառային դպրոցի յուրաքանչյուր փուլի արժեքն է 30000 դրամ:

Գործում են զեղչեր բոլոր այն երեխաների համար, ովքեր կգրանցվեն մեկից ավելի փուլերի համար և մեկ ընտանիքից մեկից ավելի երեխաների դեպքում:

( Երեխայի սննդային անվտանգությունից ելնելով խնդրում ենք նրա հետ ուղարկել նրա ճաշը, որը կպահվի սառնարանում մինչ ճաշի ժամը : Օրական մեկ անգամ կմատուցվի հետճաշիկ  Ալիանս Ֆրանսեզի կողմից: )

Գրանցման համար գրեք մեզ info@alliancefr.am էլ. հասցեով կամ զանգահարեք 010586699




subscribe newsletter