Merci patron !

Մայիսի 1-ինԱշխատանքի միջազգային տոնի առիթով Հայկական Ալիանս Ֆրանսեզը Institut Français-ի հարթակից կցուցադրի “Merci patron !” վավերագրական ֆիլմը, որը 2017-ին  արժանացել է César մրցանակին որպես լավագույն վավերագրական ֆիլմ:


Մայիսի 13-ին, շաբաթ, ժ. 19:00


Merci  patron !


François Ruffin - France - 2015 - 93 րոպե- վավերագրական- Օրիգինալ  (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով:


Ժոկլին և Սերժ Կլուրները տարիներ շարունակ աշխատել են մի գործարանում, որն արտադրում էր կոստյումներ LVMH խմբի համար: Սակայն, երբ 2007 թ.-ին Բերնար Արնոն՝ խմբի ղեկավարը, որոշում է արտադրությունը տեղափոխել Լեհաստան՝ դա իրական ողբերգություն է դառնում զույգի համար:


Այլևս աշխատազուրկ՝ պարտքերի տակ ընկած Կլուրները գրեթե կորցնում են իրենց տունը: Ֆրանսուա Ռուֆին՝ Fakir ամսագրի հիմնադիրը, սկսում է նրանց օգնել: Նա մի ռազմավարություն է մշակում, ըստ որի Բերնար Արնոն պետք է փակի զույգի բոլոր պարտքերը: Բավարարված լինելու համար՝ նա զույգի հարցը բարձրացնում է LVMH-ի ընդհանուր ժողովում...





Լավագույն վավերագրական ֆիլմ 42-րդ César-ի 2017թ.-ի մրցանակաբաշխության ժամանակ:


subscribe newsletter