Լուսանկարչական մրցույթ « Եվ ավելին, ես խոսում եմ ֆրանսերեն »

Դուք խոսում եք կամ սովորում եք ֆրանսերեն ձեր աշխատանքի, ուսման կամ հաճույքի համա՞ր: Դուք նաև ունեք տաղանդներ, որոնք կցանկանայիք կիսել մեզ հե՞տ: Ուրեմն կարող եք ներշնչանք գտնել և տեսնել արդեն կատարված ներդրումները՝ այցելելով
https://www.etenplusjeparlefrancais.fr/. կայք:


Institut français-ի « Եվ ավելին, ես խոսում եմ ֆրանսերեն » խորագրով քարոզարշավի նպատակն է տարածել ֆրանսերեն լեզուն աշխարհում՝ նորարարական և ժամանակակից ձևով: Ֆրանսերեն լեզուն աշխարհում ունի 270 միլիոն լեզվակիր հինգ մայրցամաքներում: Համախմբվենք ուրեմն: Մրցույթի դափնեկիրը ֆրանկոֆոն ժյուրիի կողմից կստանա այս նախաձեռնության 2017թ.-ի մրցանակը և կմեկնի Փարիզ 3 օրով:


Լավագույն լուսանկարները կցուցադրվեն Փարիզի օդանավակայաններում:

Մասնակցության հայտ լրացնելու (կայքում) վերջնաժամկետը ապրիլի 30-նն է:





subscribe newsletter