Ալիանս Ֆրանսեզի 7-րդ լուսանկարչական միջազգային մրցույթ

Մասնակցեք Ալիանս Ֆրանսեզի կողմից կազմակերպված “Նորաձևություն և դրես կոդ“ խորագրով լուսանկարչական մրցույթին: Ոգեշնչվեք հայկական հագուստներից (ազգային, տոնական, կրոնական) և ուղարկեք ձեր լուսանկարները Հայկական Ալիանս Ֆրանսեզ՝ մինչև 2017 թ.-ի հունիսի 12-ը հետևյալ էլ. փոստին՝ communication@alliancefr.am


Մասնակցելու համար ուղարկեք ձեր առաջարկները մինչ 2017 թ.-ի հունիսի 12-ը հետևյալ էլ.փոստին. communication@alliancefr.am


« Նորաձևություն և դրես կոդ »


Այս տարի թեման նորաձևությունն է, հագուստը՝ « երկրորդ մաշկը» : Հագնվել նշանակում է հաստատել գոյությունը հասարակության մեջ, ցույց տալ ինքնության խորհրդանիշները, ճաշակը, պատկանելությունը տվյալ հասարակությանը: Ազգային, տոնական, սպորտային, կրոնական հագուստ և այլն… Հագնվելու բազում տարբերակներ՝ տարբեր միջոցառումների ժամանակ ներկայանալի տեսք ունենալու համար: Երբեմն հագնվելը վերածվում է նորաձևության, իսկ վերջինս պահանջում է գեղագիտական մոտեցում: Այս տարի ստեղծագործելու ենք հագնվելու արվեստի, նորաձևության, ազգային հարստությունների թեմայով: Փարիզյան ժյուրին ուշադրություն կդարձնի լուսանկարչական որակին և օրիգինալությանը: Մասնակցելու համար ուղարկեք ձեր առաջարկները մինչ 2017 թ.-ի հունիսի 12-ը հետևյալ էլ.փոստին. communication@alliancefr.am






subscribe newsletter