Ժողովրդական երգի արվեստանոց

Ժողովրդական երգի արվեստանոց
Երեքշաբթի, Հունիսի 21, 2016 թ., 19։00-20։00
Հասցե` Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ 
Մոսկովյան 3, Հր.Աճառյանի նխկ. համալասարան, 3-րդ հարկ 
Վարող` Նայիրի Խաչատուրեան 
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի
Գիտացուցադրական բաժնի վարիչ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը հրավիրում են Ձեզ մասնակցելու հայկական ժողովրդական երգերին նվիրված երգի արվեստանոցի։ Այս կրթական ծրագիրը կազմակերպվում է Ֆրանսիայի «Երաժշտության օրվա» կապակցությամբ` երեքշաբթի, հունիսի 21-ին ժամը 19։00-20։00։ Սա բաց դաս է։ Խմբական ուսուցման ընթացքում կծանոթանանք հայկական ժողովրդական մի շարք երգերի, որոնք հավաքել են Կոմիտասը, նրա աշակերտները եւ այլ բանահավաքներ։ Կրթական ծրագիրը չի պահանջում նախնական երաժշտական գիտելիքներ, այլ` նպատակ ունի ներկայացնելու ժողովրդական երգերի հարուստ գանձարանը եւ խթանել խմբակային երգեցողությունը: Եկեք «Երաժշտության օրն» սկսենք միասին երգելով։ 

Կրթական ծրագիրը լինելու է ֆրանսերեն լեզվով։

 

subscribe newsletter