Ամառային ճամբար 7-12 տարեկան երեխաների համար

Ամառ է , դուք դեռ աշխատում եք  և մտածում թե ինչո՞ վ է զբաղվելու ձեր երեխան։

Հայկական Ալիանս Ֆրանսեզը և նրա փորձառու ուսուցիչների թիմը  առաջարկում են Ամառային ճամբար 7-ից 12 տարեկան երեխաների համար, բաղկացած 3 փուլից, յուրաքանչյուրը՝ երկու շաբաթ տևողությամբ.




Մեր նպատակն է թույլ տալ ձեր երեխաներին բացահայտել ֆրանսերեն լեզուն  կամ խորացնել իրենց գիտելիքները, իսկ առաջարկվող միջոցառումները նրանց հնարավորություն կտան գտնել նոր ընկերներ, զարգացնել իրենց գեղարվեստական և ստեղծագործական հմտությունները , իրենց անսպառ եռանդը օգտագործել գործնականում սպորտի և  թիմային խաղերի ընթացքում:

Ծրագրում:

Լեզվի դասեր, երգ, պար, երաժշտություն, խաղեր, սպորտ, խոհանոց, կինո և շատ ավելին… Կարող են գրանցվել ֆրանսերենի ցանկացած մակարդակ ունեցող երեխաները:




*Երեխայի սննդային անվտանգությունից ելնելով խնդրում ենք նրա հետ ուղարկել նրա ճաշը, որը կպահվի սառնարանում մինչ ճաշի ժամը : Օրական մեկ անգամ կմատուցվի հետճաշիկ  Ալիանս Ֆրանսեզի կողմից:





subscribe newsletter