Ամառային դպրոց 7-12 տարեկան երեխաների համար

Սովորել Ֆրանսերեն, նոր ընկերներ ձեռք բերել և զվարճանալ  միևնույն ժամանակ, դա հնարավոր է Հայկական Ալիանս Ֆրանսեզի շնորհիվ:

Ամառ է , դուք դեռ աշխատում եք  և մտածում թե ինչո՞ վ է զբաղվելու ձեր երեխան։

Հայկական Ալիանս Ֆրանսեզը և նրա փորձառու ուսուցիչների թիմը` բաղկացած հայ և ֆրանսիացի մասնագետներից,  առաջարկում են Ամառային դպրոց 7-ից 12 տարեկան երեխաների համար, բաղկացած 3 փուլից, յուրաքանչյուրը՝ երկու շաբաթ տևողությամբ.



Սա հիանալի հնարավորություն է բացահայտելու ֆրանսերեն լեզուն  կամ խորացնել գիտելիքները, իսկ առաջարկվող միջոցառումները նրանց հնարավորություն կտան գտնել նոր ընկերներ, զարգացնել իրենց գեղարվեստական և ստեղծագործական հմտությունները , իրենց անսպառ եռանդը օգտագործել գործնականում սպորտի և  թիմային խաղերի ընթացքում:

Ծրագրում:

Լեզվի դասեր, երգ, պար, երաժշտություն, խաղեր, սպորտ, խոհանոց, կինո և շատ ավելին… Կարող են գրանցվել ֆրանսերենի ցանկացած մակարդակ ունեցող երեխաները:


*Երեխայի սննդային անվտանգությունից ելնելով խնդրում ենք նրա հետ ուղարկել նրա ճաշը, որը կպահվի սառնարանում մինչ ճաշի ժամը : Օրական մեկ անգամ կմատուցվի հետճաշիկ  Ալիանս Ֆրանսեզի կողմից:




subscribe newsletter