Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի երգչախմբում




Հայկական Ալիանս Ֆրանսեզը վերսկսում է իր երգչախումբը, գրանցվե՛ք :

Դուք սիրու՞մ եք երգել : Սիրու՞մ եք ֆրանսիական ժամանակակաից երաժշտությունը : Չունեք երաժշտական կրթություն բայց ցանկանում եք երգել երգչախմբու՞մ :

Այս երաժշտական դասընթացը Ձեզ համար կվարի Փարիզի Սորբոն համալսարանի երաժիշտ և երաժշտագետ Նատալիա Պարադոն :

Երգչախմբում կարող են գրանցվել բոլորը՝ թե՛ մեծահասակները և թե՛ երեխաները՝ առանց երաժտական կրթության կամ ֆրանսերենի իմացության : Ծրագրում ներառված են դասական, ջազային և փոփ երաժշտություն : Փորձերի ժամանակ մասնակիցներն աշխատում են արտասանության, ինչպես նաև ինտոնացիայի վրա :

Յուրաքանչյուր շրջանի վերջում տեղի կունենա համերգ :

Արժեքը. Անդամակցություն Հայկական Ալիանս Ֆրանսեզի գրադարանին (3,000 դրամ/ տարին) :

Եկեք երգելու ֆրանսիական երգեր Հայկական Ալիանս Ֆրանսեզի երգչախմբում :

Գրանցման համար. culture@alliancefr.am, 094 130882





subscribe newsletter