Ֆիլմի ցուցադրություն « Ձեզանից հետո »

Հարգելի Ֆրանկոֆոններ և ֆրանկոֆիլներ,

Ձեզանից շատերը, ինչպես և մենք անհամբեր սպասում ենք ուսումնական տարվա մեկնարկին և վերադարձին բնականոն կյանքին:

Մեր մեդիագրադարանը վերսկսում է իր մշակութային գործունեությունը:

Այս ամիս հրավիրում ենք ձեզ ֆիլմերի դիտման:


Եվ այսպես՝ 

2020թ. սեպտեմբերի 3 -ին, ժամը 18:00

Ներկայացնում ենք Պիեռ Սալվադորի « Ձեզանից հետո » ֆրանսիական ֆիլմը:

Սինոփսիս

Անտուանը Փարիզյան գարեջրատներից մեկում ավագ մատուցող է աշխատում : Մի երեկո աշխատանքից վերադառնալիս անծանոթի է փրկում ինքնասպանություն գործելիս : Զարմանալիորեն նա իրեն մեղավոր է զգում, որ փրկել է այդ մարդու կյանքը և սկսում է անդադար անկախ իրենից վերջինիս օգնել վերականգնվել :



Նկարահանվել է 2003թ.ին

Ժանրը՝ կատակերգություն

Գլխավոր դերակատարներ՝ Դանիել Օտոյ, Սանդրին Կիբերլեն, Ժոզե Գարսիա

Տևողությունը՝ 1 ժամ 50 րոպե

Երկիրը՝ Ֆրանսիա                                                                                                                    

Սակայն՝ հետևելով պարետատան որոշումներին և սանիտարական նորմերին, նախնական գրանցումը պարտադիր է, մասնակիցների քանակը սահմանափակ:

Մուտքը անվճար:

Գրանցվելու համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

093-59-66-99 // 010-58-66-99 /ընդմիջման ժամերն են 14:00-ից 15:00-ը / կամ գրեք mediatheque@alliancefr.am :


subscribe newsletter