Ֆիլմի ցուցադրություն « Վաղն ամեն ինչ նորից է սկսվելու »

Փետրվարի 10-ին, ժամը 17:30 

Նկարահանվել է 2016թ.ին

Ժանրը՝ դրամա/կատակերգություն

Ռեժիսոր՝ Հյուգո Ժելեն

Գլխավոր դերակատարներ՝ Օմար Սի և Կլեմանս Պոեզի

Տևողությունը՝ 118 րոպե 

Երկիրը՝ Ֆրանսիա/Լոնդոն

Մուտքն ազատ է և առանց գրանցման :



Սինոփսիս

 Սամուելն ապրում է իր կյանքն առանց որևէ կապվածության, որևէ պատասխանատվության, Ֆրանսիայի արևոտ հարավում, ծովի ափին : Նա ապրում է իր սիրելի մարդկանց մոտ, հաճույքով աշխատում նրանց հետ, առանց առանձնապես հոգնելու և այսպես այնքան ժամանակ, մինչ մի գեղեցիկ օր իր նախկին սիրուհիներից մեկը բերում և թողնում է իր մի քանի ամսական աղջկան՝ Գլորիային, իր մոտ : Չկարողանալով պահել փոքրիկին՝ նա շտապում է Լոնդոն, որպեսզի գտնի աղջկա մորը, սակայն անարդյունք : 8 տարի հետո, երբ Սամուելն ու Գլորիան ապրում են իրենց կյանքով Լոնդոնում և այլևս անբաժանելի են, Գլորիայի մայրն է հայտնվում, որպեսզի ետ վերադարձնի Գլորիային…







subscribe newsletter