Կոլեն Թեյսի ֆիլմը
Ռեժիսոր՝ Ռիչարդ Գաբայ
Սցենարը՝ Բրիան Դ. Յաունգ և Քրիստին Գոթիե
Երկիրը՝ Միացյալ Նահանգներ
Ժանրը՝ հոգեբանական թրիլլեր
Տևողությունը՝86 րոպե
Մուտքն ազատ է և առանց գրանցման :
Սինոփսիս
Էմման երիտասարդ արտիստ է: Նա ամուսնացած է հայտնի հոգեբույժ Բրեդի հետ: Չնայած դրան երիտասարդ կինը հոգեբանական տրավմայի է ենթարկված: Երբ նա փոքր էր, նրա տաքարյուն և անկառավարելի հայրը ծեծում էր մորը: Ամեն ինչ ավարտվում է նրանով, որ վերջինս սպանում է կնոջը և ինքնասպան լինում: Եվ որպեսզի ազատվեր այդ ընտանեկան չարաբաստիկ մթնոլորտից, Էմման հորինել էր մի երևակայական ընկերուհու: Այսօր նա բուժվում է, որպեսզի այդ երևակայական տեսիլքներն անհետանան: Նա իր հորից հարստություն է ժառանգել, բայց չի կարող վերցնել այն, քանի համարվում է ոչ կայուն: Կնոջ հաշիվներից օգտվելու լիազորությունը միայն ամուսինն ունի:
subscribe newsletter