Մանկական խոհանոց

Նոյեմբերի 21-ին, ժամը 16:00



Ձեր երեխան սիրում է մասնակցել կերակուր պատրաստելուն կամ ցանկանում է սովորե՞լ : Ամիսը մեկ անգամ Հայկական Ալիանս Ֆրանսեզի դռները բաց են, և նա կարող է մասնակցել « Փոքրիկ Շեֆ խոհարարների » ատելյեին: 

«Պարզ և միաժամանակ գուրման» խոհանոցի ատելյեի ընթացքում երեխաներն իրենք են պատրաստում բաղադրատոմսը փուլ առ փուլ, որից հետո ճաշակում են իրենց իսկ պատրաստածը՝ անցկացնելով ուրախ և զվարճալի պահեր հաճելի, ֆրանսախոս մթնոլորտում :


Այս ամիս պատրաստելու ենք Croque-monsieur: 


Մասնակցե՛ք մեր ատելյեին և բացահայտե՛ք ֆրանսիական խոհանոցը:

Մասնակցությունը վճարովի է : Մեկ անգամյա մասնակցությունն արժե 1500 դրամ, իսկ 3 տարբեր խոհանոցային ատելյեների մասնակցությունը 3000 դրամ է : 

Կարող եք գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝  

093-59-66-99 // 010-58-66-99 /ընդմիջման ժամերն են 14:00-ից 15:00-ը / :




subscribe newsletter