«Չզտված սուրճ»

2019 թ, մարտի 13-ին , ժամը 18:00

ՀԱՖ-ի մեդիագրադարանում 


Ամսվա Չզտված սուրճի թեման է՝ «Արդյո՞ք պլաստիկ վիրաբուժությունը ավելի երջանիկ է դարձնում»

«Չզտված սուրճ»-այսպես է կոչվում այժմ Կավան, նշենք, որ փոխվել է նաև ֆորմատը : Մենք ընտրել ենք այս անունը՝ օգտվելով ֆրանսերեն բառախաղից : «Խոսել առանց ֆիլտրելու» դա անմիջական, առանց կոմպլեքսների, անթերի և անկեղծ արտահայտվելն է : Ի տարբերություն հայկական սուրճի, այլ երկրների սուրճը, հաճախ թրմված և ֆիլտրված է, ուրեմն արժե հայկականն անվանել «չզտված սուրճ» : Նշենք, որ այս «Չզտված սուրճն» ավելի թանձր կլինի քան առաջ : Ֆորմատը ևս փոխվում է, քանի որ «Չզտված սուրճը» վարելու են նաև 2 նոր կամավորներ, որոնց «լեզուն, ինչպես ասում են, իրենց գրպանում չէ» :


Մայքլ Ջեքսոն՝ ռինոպլաստիկա, Քրիստիանո Ռոնալդո՝ բոտոքս, իմպլանտներ, Քիմ Քարդաշյան՝ լիֆտինգ, մարմնի ճարպահեռացում, Սելին Դիոն…..Ի՞նչ ընդհանուր բան կա այս ամենի միջև :

Եկեք զրուցելու մի բաժակ սուրճի շուրջ /չզտված/ :

Մուտքն ազատ է, անվճար, առանց գրանցման :




subscribe newsletter