Գրքի շնորհանդես Ալիանս Ֆրանսեզում. Գառնիկ Փանյան "Հայ որբի հուշերը"

Դեկտեմբերի 14-ին, ժամը 18-ին, Ալիանս Ֆրանսեզի գրադարանում տեղի կունենա Գառնիկ Փանյանի "Հայ որբի հուշերը" գրքի շնորհանդեսը: Գառնիկ Փանյանը ծնվել է Գուրունում (Անատոլիա) 1910 թ. և մահացել 1989-ին Բեյրութում (Լիբանան): Գիրքում հեղինակը ներկայացնում է իր հիշողությունները, պատմում իր հայրենի գյուղի, հայկական դպրոցում իր առաջին քայլերի մասին, պապի այգիների, ինչպես նաև տեղահանությունների, 1915 թվականի ցեղասպանության մղձավանջի, այնուհետեւ, թուրքական վարչակազմի եւ անձամբ Ջեմալ փաշայի՝ հայ որբերին Բեյրութի մոտ գտնվող Այինտուրայի քոլեջում ընդունելով նրանց թրքացնելու փորձի մասին:


Գիրքը հրատարակվել է 1992 թ. Կիլիկիայի Հայոց Կաթողիկոսության կողմից `« Հուշեր մանկության եւ որբության »վերնագրով: 2015 թ.-ին գիրքը հրատարակվել է անգլերենով «Standford University Press» - ի «GoodBye Antoura» վերնագրով եւ 2018 թ սեպտեմբերին ֆրանսերենով , այնուհետև այն հրատարակվեց նաև թուրքերենով «Elveda Antura » վերնագրով:


Ուրեմն, ուրբաթ, դեկտեմբերի 14-ին գրքի թարգմանիչ պարոն Շանթ Մերջանյանը ֆրանսերենով կներկայացնի այն առաջին անգամ հայկական հանրությանը, ինչպես նաեւ գրողի կենսագրությունը:


Միջոցառմանը կարող եք գրանցվել մինչև դեկտեմբերի 13-ը communication@alliancefr.am էլ. հասցեով:





subscribe newsletter