Սլամի ատելյե Էմ Սի Ջունի հետ

Հանդիպում ենք մարտի 20-ին Ալիանս Ֆրանսեզում հիանալի օր անցկացնելու համար:
 
Մենք կհյուրընկալենք գրադարանում, ռեպեր Էմ.Սի. Ջունին Կանադայից: Այս բազմատաղանդ արվեստագետը՝ պոետը, ռեփերը եւ սլամերը, կվարի սլամի սեմինար 13-16 տ. երիտասարդների համար, կներկայացնի ժամանակակից պոեզիայի այս նոր ձեւը:

Մասնակիցները կմասնակցեն սեմինարին՝ ակտիվորեն ներկայացնելով իրենց ստեղծագործությունները: Սեմինարը կանցնի գրավոր խաղերի, բառերի, երգերի եւ իմպրովիզացիայի մթնոլորտում:

Այս սեմինարը յուրահատուկ ինտերակտիվ միջոցառում կլինի , հնարավորություն ոչ միայն գերազանց արվեստագետի հետ հանդիպելու, այլ նաև նրա օգնությամբ երկխոսելու եւ ինքնարտահայտվելու հնարավորություն:



 
Դուք կարող եք գրանցվել մինչեւ մարտի 15-ը `ուղարկելով էլեկտրոնային նամակ` communication@alliancefr.am հասցեին: Բոլոր մանկավարժներին հրավիրում ենք գրանցել իրենց աշակերտներին:
Երեքշաբթի Մարտի 20-ին, ժամը 3-ից մինչեւ 4-ը, Ալիանս Ֆրանսեզի գրադարանում:

subscribe newsletter