Թեյի ժամ ֆրանկոֆոնների հետ

Այսուհետև ամեն չորեքշաբթի ժամը 18-ից 19-ը հավաքվում ենք Հայկական Ալիանս Ֆրանսեզի գրադարանում մի գավաթ թեյի շուրջ, որպեսզի հանգստանանք մեր առօրյայից, զրուցենք՝ կիրառելով ֆրանսերեն լեզուն, երաժշտություն լսենք: 


Երեկոյան դաս ունե՞ք և ուզում եք ավելի շատ կիրառել ֆրանսերենը մինչ դասի սկսվելը կամ պարզապես չեք ուզու՞մ բաց թողնել Մոլիեռի լեզվով խոսելու առիթը:


Միացեք մեր Ֆրանկոֆոն թեյախմությանը: Մուտքն ազատ է, թեյն անվճար:  




subscribe newsletter