ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ: Le mépris

Դեկտեմբերի 6-ին, չորեքշաբթի, ժամը 19:00
Le mépris
Ժան Լյուկ Գոդար - Ֆրանսիա / Իտալիա - 1963 - 110 ր
Դերերում՝ Բրիջիտ Բարդո, Միշել Միկոլի, Ֆրից Լանգ
Հայկական Ալիանս Ֆրանսեզ- ՀԲԸՄ Երևան - AFG Film Club - Institut Français

ՏԱՐԵԴԱՐՁ և ՄԵԾԱՐՈՒՄ. Ժան-Լյուկ Գոդարը տոնում է իր ծննդյան 87-րդ տարեդարձը այս դեկտեմբեր ամսին:
Le mépris ֆիլմը իր հերթին կտոնի իր՝ ֆրանսիական էկրան բարձրանալու 54-րդ տարեդարձը: 

Սինոպսիս. Հաջողակ սցենարիստ Պոլ Ժավալը աշխատում է «Ոդիսևսի» ադապտացիայի վրա, որը պետք է նկարահանիի Ֆրից Լանգը: Շուտով նա նկատում է, որ Լանգը անհամաձայության մեջ է Պրոկոշի՝ ամերիկացի արտադրողի հետ: Վերջինս ցանկանում է ֆինանսավորել էպիկական մի ֆիլմ, մինչդեռ ռեժիսորը ցանկանում է տեղծել հոգեբանական ֆիլմ: Կամիլը՝ Պոլի կինը, միանում է նրան Սինեսիտայում: Նրանք երկուսով հրավիրված են Պրոկոշի տուն, ով հետաքրքրություն է ցուցաբերում երիտասարդ կնոջ հանդեպ: Պոլը նրան թույլ է տալիս մեկնել ամերիկացու հետ՝ հուսալով, որ վերջինս կնկատի իրեն: Կամիլը, ով սիրում է ամուսնուն՝ հիասթափված է: Նա հրաժարվում է խաղի մեջ մտնել և հանկարծակի փոխում է իր վերաբերմունքը Պոլի նկատմամբ...

Օրիգինալ (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով
Մուտքն ազատ է:



subscribe newsletter