Ֆրանսիական դասական կինո: Le salaire de la peur

Նոյեմբերի 2-ին, հինգշաբթի. 19:00

Le salaire de la peur

Անրի Ժորժ Կլուզո - Ֆրանսիա - 1953 - 131 րոպե

Դերերում՝Իվ Մոնտան, Շարլ Վանել, Ֆոլկո Լյուլի, Պետեր Վան Էյք


Le salaire de la peur-ը կինոյի պատմության այն եզակի ֆիլմերից է, որը նույն տարում ստացել է Կաննի կինոփառատոնի Ոսկե Արմավենի և Բեռլինի փառատոնի Ոսկե Արջ մրցանակները: 
Կատարյալ,անողոք, ֆրանսիական սև կինոյի զարդ: Իրական զարդ:


Սինոպսիս. Լատինական Ամերիկայի հեռավոր գյուղերից մեկում մի քանի եվրոպացիներ, ովքեր այստեղ են հայտնվել իրենց արկածախնդրության արդյունքում, հույս ունեն մի օր գտնել աշխատանք, որպեսզի կարողանան ինքնաթիռի տոմս գնել: Հաջողությունը ժպտում է նրանց, երբ ամերիկյան մի նավթային ընկերություն փնտրում է վարորդների՝ նիտրոգլիցերին տեղափոխելու համար: Չորս անհույսները դիմում են՝ Յոն և Մարիոն՝ երկու ֆրանսիացի, Լյուգին՝ իտալացի և Բիմբան՝ գերմանացի: Ճամփորդությունը սկսվում է այնպիսի վատթար վիճակում գտնվող ճանապարհի վրա, որ գրեթե ամեն մի փոսը սպառնում է պայթեցնել մեքենաները  և վարորդներին:




ՀԲԸՄ Երևան

Մելիք-Ադամյան փող., 2/2 շենք.

subscribe newsletter