Ալիանս Ֆրանսեզների գերազանց համբավը և զարգացումը պայմանավորված են նրանց երկու գլխավոր առաքելություններով, որոնք են ֆրանսերեն լեզվի ու ֆրանկոֆոն մշակույթների տարածումը:
Լեզվական և մշակութային այդ երկու մեծ առաքելությունները սերտորեն կապված են միմյանց հետ: Այդ ուժեղ կապն էլ հենց ապահովում է մշակութային և կրթական կենտրոնները միավորող բանաձևի արդյունավետությունը:
Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը հանդիսանում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային օպերատորը : Մեր օրացույցը հարուստ է ֆրանսերեն լեզվով անցկացվող միջոցառումներով.
· կինո ակումբ
· կոնֆերանսներ
· բանավեճեր
· սեմինարներ
· ներկայացումներ և այլն
subscribe newsletter