Դասընթացներ


Ընկերությունը առաջարկում է բոլոր տարիքային խմբերի` երեխաներ, դպրոցականներ, սովորողներ, աշխատողներ, թոշակառուներ, և տարբեր մասնագիտություններ ունեցողների նպատակներին և լեզվի իմացության մակարդակին համապատասխան արագացված և ոչ արագացված դասընթացներ: Շնորհիվ այս ճկունության և հայաստանյան շուկայում ավելի քան 10-ամյա գործունեության Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը ֆրանսերեն լեզվի դասավանդման բարձրակարգ դպրոց է:

Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը առաջարկում է հետևյալ դասընթացները.

  • Ընդհանուր ֆրանսերեն

  • Միջազգային քննությունների նախապատրաստականներ

  • Ֆրանսերեն երեխանորի համար

  • Մասնագիտական ֆրանսերեն 



Միջազգային ճանաչում ունեցող դասավանդման որակ


Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի դասավանդման մեթոդը և ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակների դասակարգումը համապատասխանում են «Լեզվի իմացության համաեվրոպական թղթապանակի» (CECR) չափանիշներին : Ավելին, ընկերությունը իր ստեղծումից ի վեր ակտիվորեն հետևում է «Ֆրանսերենը որպես օտար լեզու» (FLE) դասավանդման նորարարություններին և կիրառում դրանք իր դասավանդման մեջ, իսկ դասավանդման հաղորդակցական և գործածական մեթոդները (approche communicative et actionelle) հնարավորություն են տալիս բոլոր սովորողներին առաջին իսկ դասից խոսել ֆրանսերեն:


Դասերի կազմակերպման համար օգտագործվում են ֆրանսիական առաջատար հրատարակչությունների մեթոդական ձեռնարկներ, ուսումնական գրքեր, տեսա-լսողական նյութեր, ադապտացված գրքեր և այլն :


Դասերը անց են կացվում համապատասխան ծրագրային ապահովմամբ էլեկտրոնային գրատախտակներով: 



 

subscribe newsletter