Անհատական դասեր

Եթե Դուք ցանկանում եք սովորել ֆրանսերեն` կատարելապես հարմարեցված Ձեր լեզվի իմացության մակարդակին, գրաֆիկին և անձնական պահանջներին, ապա կարող եք հաճախել հետևյալ անհատական դասընթացներին.










Դասընթացի կազմակերպումը


Դասընթացի ընդհանուր ժամաքանակը, մեկ դասի տևողությունը և հաճախականությունը որոշում ենք Ձեզ հետ` հաշվի առնելով Ձեր ցանկությունները, զբաղվածությունը, ինչպես նաև դասավանդման մեթոդի և լեզվի իմացության տվյալ մակարդակի  առանձնահատկությունները:


Դասերը սկսելուց առաջ ընկերությունը ուսումնառության պայմանագիր է կնքում սովորողի հետ: Անհատական դասընթացների դեպքում սովորողները հնարավորություն ունեն վճարումները կատարել փուլերով` կախված ընդհանուր ժամաքանակից: 


Ուսումնառության ավարտին, կախված ընդհանուր ժամաքանակից, անց է կացվում տվյալ լեզվի իմացության մակարդակին համապատասխան ամփոփիչ քննություն, որի արդյունքներին համապատասխան տրվում է վկայական:


Դուք կարող եք նաև ստուգել ֆրանսերեն լեզվի Ձեր իմացությունը` հանձնելով միջազգային քննություններ:



Միջազգային ճանաչում ունեցող դասավանդման որակ


Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի անհատական դասավանդման մեթոդը և ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակների դասակարգումը համապատասխանում է «Լեզվի իմացության համաեվրոպական թղթապանակի» (CECR) չափանիշներին :


Անհատական դասերի կազմակերպման համար օգտագործվում են ֆրանսիական առաջատար հրատարակչությունների մեթոդական ձեռնարկներ, ուսումնական գրքեր, տեսա-լսողական նյութեր, ադապտացված գրքեր և այլն: Դասերը անց են կացվում համապատասխան ծրագրային ապահովմամբ էլեկտրոնային գրատախտակներով:

 


Հմուտ դասավանդողներ


Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի դասախոսները ընտրվում են ըստ իրենց կրթության, մասնագիտական գիտելիքների և անձնային հատկանիշների: Ընկերությունը ապահովում է նրանց շարունակական վերապատրաստումները ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում և այլ ֆրանկոֆոն երկրներում: Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի բոլորը դասախոսներն ունեն բարձր որակավորում և միջազգային քննություններ (DELF/DALF, TEF, TCF) անցկացնելու և գնահատելու համապատասխան լիցենզիա:



subscribe newsletter