Ձեր նպատակներից և հետաքրքրություններից ելնելով՝մենք առաջարկում ենք ֆրանսերենի դասընթացներ տարբեր բնագավառներում ձեր լեզվական գիտելիքներն ամրապնդելու նպատակով.
Ակտուալ թեմաների շուրջ քննարկումներ ֆրանսերեն լեզվով ֆրանսիացի դաասախոսի հետ:
Օգտվելով վիդեոներից և այլ լրացուցիչ նյութերից Դուք կհարստացնեք ձեր բառապաշարն ու բանավոր խոսքը, կսովորեք խմբի առաջ խոսել ֆրասերեն, արտահայտել Ձեր կարծիքը կամ կիսվել Ձեր փորձով :
Գրավոր խոսքի զարգացման դասընթաց . Այս դասընթացի շրջանակներում կվերանայենք քերականական կառուցվածքները, դրանց կիրառության ձևերը, այնուհետև պրակտիկ վարժությունների միջոցով կամրապնդենք ստացած գիտելիքները : Այս ամենը Ձեզ հնարավորություն կտա ֆրանսերեն լեզվի կառուցվածքները ավելի հեշտությամբ օգտագործել ինչպես Ձեր գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում :
Քերականության դասընթացներ . Աշխատանքը կտարվի գրավոր խոսքի կառուցման, բառապաշարի և ուղղագրության վրա: Դասի ընթացքում կօգտագործվեն տարբեր տեքստեր նկատի ունենալով ձեր ցանկություններն ու ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակը: Այս դասընթացը գերազանց հնարավորություն է Ձեր գրավոր խոսքի հմտությունները ամրապնդելու և զարգացնելու համար:
Դասընթացը կվարի ֆրանսիացի դաասախոսը:
Զանգահարեք մեզ, մենք պատրաստ ենք առաջարկել ձեր պահանջներին համապատասխան ուսուցում:
subscribe newsletter