Ընդհանուր ֆրանսերեն

Ընդհանուր ֆրանսերենի դասընթացներ


Ընկերությունը առաջարկում է բոլոր տարիքային խմբերի` երեխաներ, դպրոցականներ, սովորողներ, աշխատողներ, թոշակառուներ, ևտարբեր մասնագիտություններ ունեցողների նպատակներին և լեզվի իմացության մակարդակին համապատասխան դասընթացներ : Շնորհիվ այս ճկունության և հայաստանյան շուկայում ավելի քան 10-ամյա գործունեությանՀայաստանի Ալիանս Ֆրանսեզը ֆրանսերեն լեզվի դասավանդման բարձրակարգ դպրոց է:


Դասընթացի կազմակերպումը


Նկատի ունենալով սովորողների ցանկությունները, զբաղվածությունը և աշխատանքային գրաֆիկը` ընկերությունը օրվա տարբեր ժամերին առաջարկում է արագացված և ոչ արագացված 

դասընթացներ: Մանրամասներ


Ֆրանսերեն լեզվի բազային գիտելիքներ ունեցողները անցնում են բանավոր թեստավորում և ընդգրկվում համապատասխան խումբ:  Գրանցվել թեստավորման:


Դասերը սկսելուց առաջ ընկերությունը ուսումնառության պայմանագիր է կնքում յուրաքանչյուր սովորողի հետ` պարտավորվելով սովորողին փոխանցել լեզվի իմացության տվյալ մակարդակին համապատասխան բոլոր գիտելիքներնու հմտությունները:


Տվյալ փուլի համար սահմանված ուսման վարձը ամբողջությամբ իսկ փուլային վճարման դեպքում մասնակիորեն, վճարվում է ուսումնառության պայմանագիր կնքելուց առաջ:


Ուսումնառության ընթացքում սովորողները պարբերաբար գնահատվում են, ինչը նրանց թույլ է տալիս հետևել իրենց գիտելիքների խորացմանը: Ուսումնառության ավարտին անց է կացվում տվյալ մակարդակին համապատասխան ամփոփիչ քննություն, որի արդյունքներին համապատասխան տրվում են վկայականներ:




Միջազգային ճանաչում ունեցող դասավանդման որակ


Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի դասավանդման մեթոդը և ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակների դասակարգումը համապատասխանում են «Լեզվի իմացության համաեվրոպական թղթապանակի» (CECR) չափանիշներին : Ավելին, ընկերությունը իր ստեղծումից ի վեր ակտիվորեն հետևում է «Ֆրանսերենը որպես օտար լեզու» (FLE) դասավանդման նորարարություններին և կիրառում դրանք իր դասավանդման մեջ, իսկ դասավանդման հաղորդակցական և գործածական մեթոդները (approche communicative et actionelle) հնարավորություն են տալիս բոլոր սովորողներին առաջին իսկ դասից խոսել ֆրանսերեն:


Դասերի կազմակերպման համար օգտագործվում են ֆրանսիական առաջատար հրատարակչությունների մեթոդական ձեռնարկներ, ուսումնական գրքեր, տեսա-լսողական նյութեր, ադապտացված գրքեր և այլն :


Դասերը անց են կացվում համապատասխան ծրագրային ապահովմամբ էլեկտրոնային գրատախտակներով:


Հմուտ դասավանդողներ


Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի դասախոսները ընտրվում են ըստ իրենց կրթության, մասնագիտական գիտելիքների և անձնային հատկանիշների: Ընկերությունը ապահովում է նրանց շարունակական վերապատրաստումները ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում և այլ ֆրանկոֆոն երկրներում: Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի բոլորը դասախոսներն ունեն բարձր որակավորում և միջազգային քննություններ (DELF/DALF, TEF, TCF) անցկացնելու և գնահատելու համապատասխան լիցենզիա:

subscribe newsletter