Քննությունների նախապատրաստական դասեր

Հանդիսանալով TCF, TEF և DELF/DALF միջազգային քննությունների քննական կենտրոն`Հայաստանի Ալիանս ֆրանսեզը քննություն հանձնողներին ընձեռում է լրացուցիչ հնարավորություն` կազմակերպելով հատուկ նախապատրաստական դասընթացներ: 


Դասընթացների ծրագիրը մշակվում և դասավանդվում է տվյալ քննությունը անցկացնելու և գնահատելու լիցենզիա ունեցող մասնագետների կողմից` ըստ քննության տեսակների (TCF, TEF, DELF/DALF):


Դասընթացները սկսվում են քննությունից 1-2 ամիս առաջ և ավարտվում են քննության նախօրեին:


Հպարտությամբ կարող ենք նշել, որ մեզ մոտ նախապատրաստական դասընթացներ անցած սովորողների 90 - 95% հաջողում են քննությունները:




subscribe newsletter