Դասեր կազմակերպությունների և պետական կառույցների համար
Տարիներ ի վեր Հայաստանի Ալիանս ֆրանսեզը կազմակերպում է ընդհանուր և մասնագիտական ֆրանսերենի դասընթացներ Հայաստանի տարբեր կազմակերպությունների ևպետական կառույցների համար : Մասնավորապես`
1. ՀՀ նախարարություններ
2. Ազգային Ժողով
3. Երևանի քաղաքապետարան
4. Ազգային անվտանգության ծառայություն
5. Երևանի Կոնյակի գործարան
6. ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
Դասընթացներ «ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ
բժիշկների համար
Ձեր կազմակերպության պահանջներին համապատասխան դասընթացներ
Հայաստանի Ալիանս ֆրանսեզ ընկերությունը առաջարկում է ձեր պահանջներին հարմարեցված ծառայություններ` ճկուն ժամացուցակ, դասընթացները ձեր ընկերությունում, հատուկ մշակված ծրագիր` ելնելով ոլորտի առանձնահատկություններից:
Դասընթացների բովանդակությունը համապատասխանում է «Լեզվի իմացության համաեվրոպական թղթապանակի» (CECR) չափանիշներին:
Անհատական մոտեցում
Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը առաջարկում է.
- Ընդհանուր և գործնական ֆրանսերեն
- Հատուկ նպատակներով ֆրանսերեն (տնտեսագիտություն, իրավաբանություն, դիվանագիտություն, զբոսաշրջություն)
- Անհատական/ խմբային դասեր` բոլոր մակարդակների համար
- Ադապտացված ռիթմ և ճկուն ժամացուցակ
- Անհատական ծրագրի մշակում` ելնելով ընկերության պահանջներից
Մեր կենտրոնում Դուք կգտնեք
- ֆրանկոֆոն գրադարան, որտեղ կգտնեք «Ֆրանսերենը որպես օտար լեզու սովորելու համար
մասնագիտացված նյութեր
- դասեր ֆրանսիական առաջատար հրատարակչությունների մեթոդական ձեռնարկներով, ուսումնական գրքերով ևտեսա-լսողական նյութերով
- հասանելի ինտերնետ և ուսումնական թվայնացված նյութեր
- էլեկտրոնային գրատախտակներով ապահովված լսարաններ
- ֆրանսիական մշակույթին վերաբերող միջոցառումներ (հանդիպումներ, քննարկումներ, ֆրանսիական ֆիլմեր և այլն)
- Զանգահարեք կամ այցելեք մեզ, ստացեք ձեր անձնական պահանջների համապատասխան ծառայություն:
Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիա