Դասընթացներ երեխաների համար


Ընկերությունը առաջարկում է ֆրանսերեն լեզվի ուսուցում հատուկ մշակված ծրագրով 8-16 տարեկան երեխաների և երիտասարդների համար: Դասերը նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ` միջին և բարձր իմացություն ունեցողների համար:


Միջազգային ճանաչում ունեցող դասավանդման որակ


Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի դասավանդման մեթոդը և ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակների դասակարգումը համապատասխանում են «Լեզվի իմացության համաեվրոպական թղթապանակի» (CECR) չափանիշներին : Ավելին, ընկերությունը իր ստեղծումից ի վեր ակտիվորեն հետևում է «Ֆրանսերենը որպես օտար լեզու» (FLE) դասավանդման նորարարություններին և կիրառում դրանք իր դասավանդման մեջ, իսկ դասավանդման հաղորդակցական և գործածական մեթոդները (approche communicative et actionelle) հնարավորություն են տալիս բոլոր սովորողներին առաջին իսկ դասից խոսել ֆրանսերեն:


Դասերի կազմակերպման համար օգտագործվում են ֆրանսիական առաջատար հրատարակչությունների մեթոդական ձեռնարկներ, ուսումնական գրքեր, տեսա-լսողական նյութեր, ադապտացված գրքեր և այլն :


Դասերը անց են կացվում համապատասխան ծրագրային ապահովմամբ էլեկտրոնային գրատախտակներով:


Ծանոթանալ դասերի հաճախականությանը, տևողությանը և գներին:


Օրացույց

Գրանցվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել:





subscribe newsletter